Կա երկու մարտիկ, որոնց հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել․ Նուրմագոմեդով

UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն առանձնացրել է խառը մենամարտերի (MMA) երկու հեռանկարային մարտիկների, որոնք մարզվում են իր գլխավորությամբ։ Նուրմագոմեդովը կանխատեսել է նրանց համար փայլուն ապագա։

​«Կա երկու մարտիկ, որոնց հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել։ Կարծում եմ՝ աշխարհում քչերը կկարողանան նրանց հաղթել։ Խոսքը գերթեթև քաշային Ռենատ Խավալովի և թեթև քաշային Ամրու Մագոմեդովի մասին է։ Ես վաղուց եմ այս մարզաձևում և վստահաբար կարող եմ ասել՝ աշխարհում կա ընդամենը 2-3 հոգի, որոնք ի զորու են մրցակցել այս տղաների հետ։ Այս երկուսն այնքան լավն են, որ մրցակիցների մեծ մասը ոչինչ չի կարողանա նրանց հակադրել», – նշել է Նուրմագոմեդովը Red Corner MMA-ին տված հարցազրույցում։

Անպարտելի Խավալովը (10-0) և Մագոմեդովը (9-0) հանդես են գալու Դուբայում կայանալիք PFL-ի (Professional Fighters League) առաջիկա մրցաշարում, որի գլխավոր իրադարձությունը լինելու է Խաբիբի թիմի մեկ այլ ներկայացուցչի՝ Ուսման Նուրմագոմեդովի մենամարտը Ալֆի Դևիսի հետ։

Leave a Comment