ՔՊ-ն հերթական հակաեկեղեցական քայլի համար քարոզչական հիմքեր է ստեղծում



ՔՊ-ական Պողոսյան Քիսոյի ախպերը՝ Պողոսյան Սեթը, «դարակազմիկ» գաղափար է առաջարկել. պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները: Ընդ որում՝ իր այդ պահանջը հիմավորելու համար Քիսոյի ախպերը մատնացույց է արել «Պուպուլիկի» ՀԷՑ-ը: Պնդելով, թե աղոթատեղիների կարիք չկա, քանի որ մարդիկ հիվանդանոց են գնում բացառապես բժշկի հույսով՝ Սեթը գրել է.«Հ.Գ. էտ նույնն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները և դրանց խիստ պահպանումը»:

Ամեն ինչում Արևմուտքին մատնացույց անող, Արևմուտքի հետ ինքն իրեն ասոցացնող ՔՊ-ում, որի ներկայացուցիչներից է Սեթի ոչ բարով քույրը, մոռացել են, թե իրականում որտեղից է այդ ավանդույթը ծագել. Արևմտյան բազմաթիվ երկրների հիվանդանոցներում ու բուժհաստատություններում ևս կան նման աղոթատեղիներ, և Հայաստան այդ մշակույթը հենց Արևմուտքից է ներմուծվել՝ Սովետի փլուզումից հետո. սահմանային վիճակում գտնվող մարդը միշտ էլ աղոթելու կարիք է զգում:

ՔՊ-ում որոշել են է՛լ չաղոթել: Չնայած ե՞րբ են աղոթել որ: Որ աղոթեին, հազարավոր զոհերի գնով Արցախը կտայի՞ն Իլհամին, Կաթողիկոսի հետ նման կերպ կվարվեի՞ն, թե՞ ամեն ինչ կանեին, որ դուր գան Ալլահշուքյուրին,որի պահանջով է, որ Նիկոլը եկեղեցուն պատերազմ է հայտարարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment