
Տնտեսագետ Սուրեն Պարսյանըն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.
«Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական խմբի «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ամբողջական աշխատանքը, որի շրջանակում ներկայացվել են ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ օրենսդրությունը, կառուցվածքի տարրերը, միջազգային և տեղական փորձն ու վիճակագրությունը, միաժամանակ բացահայտվել են էկոհամակարգի զարգացման հիմնական խոչընդոտները և առաջարկվել են օրենսդրական և հայեցակարգային լուծումներ։
Հեղինակները` Սուրեն Պարսյանը, Ֆրիդա Բահարյանը, Զառա Մելքումյանը, Մերի Հովսեփյանը, Սողոմոն Միրզոյանը, Սամվել Նազարյանը և Դավիթ Մինասյանը, մշակել են ստարտափ էկոհամակարգը կարգավորող օրենսդրական բարեփոխումների փաթեթ, հիմնավորել և ձևակերպել են ոլորտի զարգացումը ապահովող հայեցակարգային մոտեցումներ, որոնք կարող են տեսական և գործնական նշանակություն ունենալ ուսանողների, դասախոսների, ոլորտի քաղաքականությունը մշակող և կիրառող պետական մարմիների, ՏՏ ոլորտի մասնագետների, գործարարների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար»։
Աշխատանքի հղումը՝ այստեղ: