Ինչո՞ւ նեղանալ օտարից, եթե Հակոբյան Աննայի «մարդը» պակաս ներդրում չունի այս ամենում



Բաքուն ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից գրեթե բոլորին՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով իր իրական դեմքը. Իլհամի հայակեր ռեժիմը չի հագենում հայի արյունից ու տառաանքից:

Հետաքրքիր է, որ դատավճիռները հրապարակվել են այն բանից հետո, երբ Իլհամն ու Նիկոլը «Զայեդ» Մարդկային եղբայրության մրցանակով էին պարգևատրվել Աբու Դաբիում:

Ակնհայտ է, որ սա պատահականություն չէ. Նիկոլի օգնությամբ Իլհամը կարողացավ լեգիտիմացնել ոչ միայն Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, այլև այն դատավճիռները, որոնց պատճառով, փաստորեն, հերթական սև էջը գրվեց հայոց պատմության մեջ: Իլհամին մրցանակը հանձնողները լեգիտիամցրեցին ամբողջությամբ ապօրինի դատավճիռները՝ ճշմարտությունն ու արդարությունը հերթական անգամ ստորադասելով իրենց շահերին:

Բայց ինչո՞ւ նեղանալ օտարից, եթե Հակոբյան Աննայի «մարդը» պակաս ներդրում չունի այդ ամենում, ավելին՝ հենց Նիկոլն է այս ամենի իրական հեղինակը, որի իշխանության ամրապնդմանն են ուղղված Իլհամի ջանքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment