Ուիտկոֆը Աբու Դաբիում կայացած եռակողմ հանդիպումները կառուցողական է անվանել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կայացած խորհրդակցությունները որակել է որպես կառուցողական։

«Փետրվարի 4-ին և 5-ին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրեցին երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակներում։ Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա», – գրել է Ուիտկոֆը X-ում։

Նա նշել է, որ պատվիրակությունները համաձայնության են եկել, որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան ազատ կարձակեն 157 ռազմագերի։ Սա վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին փոխանակումն է։

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նաև համաձայնել են հաստատել ռազմական երկխոսություն, որը կգլխավորի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։

Leave a Comment