ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 4-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
