Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում ·

Փետրվարի 3-ին սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդ քաղաքի ավտոկայարանում դանակահարություն է տեղի ունեցել, և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ.-ն է։

Պարզվել է, որ Եղվարդ քաղաքում՝ ավտոկայանի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գարիկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված Նարեկ Ղ.-ի միջև, որի ժամանակ Գարիկ Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Նարեկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի ականատեսներին, որոնց ինքնությունները, նախաքննության շահերից ելնելով, չեն հրապարակում։

Leave a Comment