«Բարսելոնան» աշխատանքի է հրավիրել քնի մասնագետի

«Բարսելոնայի» մարզչական շտաբն սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել խաղացողների հանգստին և ֆիզիկական վերականգնմանը։

​Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբը աշխատանքի է հրավիրել քնի մասնագետի, որպեսզի օգնի ֆուտբոլիստներին հնարավորինս արդյունավետ վերականգնվել ինտենսիվ մարզումներից և հանդիպումներից հետո։

​Նշվում է, որ քնի մասնագետի դերը հատկապես կարևոր է նախամրցաշրջանային հավաքների ժամանակ ժամային գոտիների փոփոխության, ինչպես նաև արտագնա խաղերից ուշ վերադառնալու պատճառով։

Նաև ակումբում հատուկ ուշադրություն է դարձվում սննդակարգին․ ֆուտբոլիստներն այժմ նախաճաշում են մարզաբազայում, ինչպես նաև հնարավորություն ունեն սնունդը տանել իրենց հետ։

Leave a Comment