Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է․ Լավրովը՝ Սիմոնյանին – CIVILNET

«Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են Եվրոպական միության հետ համագործակցության և առավել ևս՝ նրան միանալու հիմքում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Սերգեյ Լավրովը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Եվրամիության երկրները փորձում են տարածաշրջանի գործընկերներին դնել ընտրության առջև։ Նա մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է Եվրամիության գործընկերներին, նրանք մշտապես համապատասխան երկիրը դնում են ընտրության առջև՝ կամ մեզ հետ, կամ նրանց հետ։ Սա նրանց անփոփոխ տրամաբանությունն է, որն արդեն 20 տարուց ավելի կիրառվում է հետխորհրդային տարածքում»։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել […]

Leave a Comment