Մայր աթոռը հանձնառու է շարունակել ջանքերը գերեվարված հայորդիների ազատ արձակման համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատել է իր հանձնառությունը՝ «աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի»։

Այսօր տարածված հայտարարության մեջ նշված է, որ Մայր Աթոռը խորը ցավով է տեղեկացել «Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին»։

Leave a Comment