Քաղաքացուն խnշտանգած օպերլիազորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել



Քաղաքացուն խոշտանգած օպերլիազորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։



Դատախազությունից Tert.am-ին հայտնել են, որ 04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով:


Հիշեցնենք, որ լրագրող Սյուզի Բադոյանն օրերս տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար


ՆԳՆ-ից արձագանքել էին տեսանյութին՝ նշելով, թե տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Նշվում է, որ քաղաքացուն խոշտանգողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment