2026 թվականի հունվարին աշխարհում դիտված էքստրեմալ եղանակային երևույթները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2026 թվականի հունվարին աշխարհում դիտված էքստրեմալ եղանակային երևույթները:

Ճշգրիտ կանխատեսումների և վաղ նախազգուշացման համակարգերի ներդնման կարևորությունը կրկին անգամ զգացվեց 2026 թվականի հունվարին, որի ընքացքում մի շարք էքստրեմալ եղանակային իրադարձություններ ծանր տնտեսական, բնապահպանական և մարդկային վնասներ հասցրին։

Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունները առաջնագծում են եղել՝ ուժեղ շոգի և հրդեհների, ռեկորդային ցրտի և ձյան, ավերիչ անձրևների և ջրհեղեղների պայմաններում, որոնք ազդել են աշխարհի տարբեր երկրների վրա։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ ՀՕԿ, էքստրեմալ եղանակի տեղեկատվական կենտրոնը տարածում է վաղ նախազգուշացումներ վտանգավոր եղանակի վերաբերյալ, որը նախատեսված է բոլոր լրատվամիջոցների և հաղորդակցման ուղիների համար՝ կիրառելով «Ընդհանուր ահազանգման արձանագրության» ստանդարտ ձևաչափը։

«Եղանակային և կլիմայական աղետներից տուժած մարդկանց թիվը տարեցտարի շարունակում է աճել, և այս հունվարին այդ սարսափելի հետևանքները օրեցօր ակնհայտ են եղել», – ասել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։ «Սա մեզ ստիպում է ընդլայնել և արագացնել «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» նախաձեռնությունը, քանի որ աղետների հետ կապված մահացությունները վեց անգամ ավելի քիչ են այն երկրներում, որոնք ունեն լավ վաղ նախազգուշացման համակարգեր», – ասել է նա։

Ավստրալիայի մեծ մասը հունվարին տուժել է ջերմային ալիքներից։ Հարավային Ավստրալիայի Սեդունա քաղաքում հունվարի 26-ին ջերմաստիճանը հասել է 49.5°C-ի՝ նոր ջերմաստիճանային ռեկորդ այդ վայրի համար, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում երկարատև ցրտեր էին, իսկ Աֆրիկայում շարունակվող հորդառատ անձրևներից առավել տուժել է Մոզամբիկը՝ ջրհեղեղներց ավելի քան 650 000 մարդ է տուժել։

Leave a Comment