Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում փետրվարի 2-ին հայտնաբերել են տղամարդու մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։ Նշվում է, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մ․-ն է, ով նույն օրը դպրոցի բուժկետում, բժշկի ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Նա աշխատում էր նշված դպրոցում՝ որպես պահակ։
