ԱՄՆ-Իրան բանակցությունները տապալման եզրին են

ԱՄՆ-Իրան բանակցությունները տապալման եզրին են

Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տապալման եզրին են։ Ըստ ԱՄՆ անանուն պաշտոնյաների՝ Իրանի հետ բանակցություններում իրենք հայտնել են, որ կա՛մ առաջ են շարժվելու ԱՄՆ նախանշած օրակարգով, կա՛մ ոչինչ չի քննարկվի։ Իրանն արձագանքել է՝ ուրեմն ոչինչ։

Նշվում է, որ եթե Իրանը պատրաստ լինի վերադառնալ նախնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ անցկացնել այս կամ հաջորդ շաբաթ։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ հասնել իրական համաձայնության, հակառակ դեպքում՝ մարդիկ կսկսեն դիտարկել այլ տարբերակներ»,- նշել է պաշտոնյան՝ ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բազմիցս հնչեցված ռազմական գործողությունների սպառնալիքները։

Ինչ վերաբերում է հետագա քայլերին՝ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան ու խորհրդական Ջարեդ Քուշները հինգշաբթի օրը նախատեսում են մեկնել կատար՝ Իրանի հարցով երկրի վարչապետի հետ բանակցությունների համար։ Այնտեղից նրանք ներկայումս ծրագրում են վերադառնալ Մայամի՝ առանց իրանական կողմի հետ հանդիպելու։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment