Փետրվարի 6-ին Օմանում նախատեսված Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են։
Այս մասին հայտնել է ամերիկյան Axios լրատվական կայքի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ ուրբաթ օրը նախատեսված միջուկային բանակցությունները չեղարկվել են, քանի որ Իրանը հրաժարվել է համաձայնագրից», – պնդել է նա X-ում։