Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են․ ԶԼՄ – Armenia Today

Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փետրվարի 6-ին Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրա՝ դա պայմանավորված է իրանական կողմի կողմից համաձայնագրի մերժմամբ։ «ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ ուրբաթ օրը նախատեսված միջուկային բանակցությունները չեղարկվել են, քանի որ Իրանը մերժել է համաձայնագիրը», – պնդել է նա X-ում։

Այսօր ավելի վաղ Ռավիդը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքով միջուկային ծրագրի շուրջ այս շաբաթ նախատեսված բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։

Leave a Comment