Անշուշտ` կիմանա՛ք

Անշուշտ` կիմանա՛ք

04.02.2026 | 21:59

Քայլի՛ր Ինձ հետ:

Ես քեզ ամե՛ն բան կսովորեցնեմ:

Լսի՛ր Ինձ, և Ես կխոսե՛մ:

Մի’ դադարիր հանդիպել Ինձ` ի հակառակ ընդդիմության ու արգելքի. ի հակառակ այն օրերի, երբ ոչ մի ձայն չի հասնում քեզ, երբ չկան մտերմիկ ու սրտառուչ զրույցներ:

Երբ անդադա՛ր քայլես Ինձ հետ և այդ դարձնես քո կյանքի սովորությունը, այդ ժամանակ, իրոք, հրաշալի ձևով կհայտնեմ քեզ Իմ կամքը:

Դու շա՛տ ավելի որոշակի իմացություն կունենաս ներկայի մասին և ապագայի:

Այդ կլինի վարձատրությունը` կանոնավոր կերպով Ինձ մոտենալու և Ինձ հանդիպելու քո սովորության:

Կյանքը մի դպրոց է: Բազում ուսուցիչներ կան: Ամեն մեկին չէ, որ Ես անձամբ կամ անհատապես եմ մոտենում:

Բացարձակապես հավատա, որ կյանքի խնդիրներն ու դժվարությունները շատ ավելի արդյունավետ ու հստակ կբացատրվեն Իմ կողմից, քան թե մեկ ուրիշի:

Մեկնաբանություններ

Leave a Comment