Վաշինգտոնը կարծում է, որ ամերիկացի և իրանցի պաշտոնյաների հանդիպումները պետք է տեղի ունենային Թուրքիայում, սակայն այժմ քննարկվում է դրանք այլ վայր տեղափոխելու տարբերակը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն։
«Մենք կարծում էինք, որ ունենք համաձայնեցված ձևաչափ՝ Թուրքիայում։ Սա պատրաստվել էր մի շարք գործընկերների կողմից, ովքեր ցանկանում էին այնտեղ լինել, մասնակցել այս բանակցություններին։ Ես երեկ (փետրվարի 3-ին խմբ.) տեսա իրանական կողմից հակասական հայտարարություններ, որ նրանք չեն համաձայնվել դրան։ Այսպիսով, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասաց Ռուբիոն։