Սի Ծինփինը կոչ է արել Միացյալ Նահանգներին հետամուտ լինել խաղաղ համակեցությանը

Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է ամրապնդեն փոխադարձ վստահությունը և այս տարի սկսեն խաղաղ համակեցության ուղի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծիինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք պետք է յուրաքանչյուր հարց լուծենք անհատապես, անընդհատ ամրապնդենք փոխադարձ վստահությունը և ուրվագծենք համակեցության ճիշտ ուղին, որպեսզի 2026 թվականը դառնա այն տարին, երբ երկու խոշոր տերությունները՝ Չինաստանը և Միացյալ Նահանգները, կշարժվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության ուղղությամբ», – նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Leave a Comment