Աբու Դաբիում տեղի է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությունը

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում  տեղի է ունեցել Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությունը, որն մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Սկզբում հնչել է Արաբական Միացյալ Էմիրությունների օրհներգը։

Ապա ցուցադրվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին վերաբերող տեսանյութ։

Միջոցառման ժամանակ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներին ցուցադրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Պակիստանի  վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի, Լիբանանի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի և Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի շնորհավորական ելույթների կադրեր։

Այնուհետև, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը դափնեկիրներին հանձնել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Leave a Comment