Ալենն այլևս հաշվի չի նստում հանրային կարծիքի հետ

Հարցին՝ Կասկադում քաղաքացու հետ ձեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ չե՞ք զղջում, Սիմոնյան Ալենը չի պատասխանել՝ հայտարաելով, թե լրագրողը ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր նկատմամբ: Ավելին՝ նա թեման համարել է անեկդոտային՝ համեմատելով «մորուքով» անեկդոտների հետ:

Հիշեցնենք, որ Ալենը 2023-ի ապրիլին թքել էր սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի վրա այն պատճառով, որ վերջինս «դավաճան» էր վանկարկել:

Ալենի այսօրինակ կեցվածքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատասխանատվության բացակայության, հրապարակային թափանցիկության պակասի և իշխանության չարաշահման դրսևորում. նա թքած ունի «3 մլն վարչապետի» կարծիքի վրա՝ իր պատվից վեր համարելով թեման հերթական անգամ արծարծելը:

Սա խոսում է այն մասին, որ Ալենը չափից դուրս ինքնավստահ է դարձել՝ չնայած մյուս կողմից Ալենի արածը չի կարելի մի մեծ հանցանք համարել՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչ էր անում Նիկոլը զոհվածների ծնողներին Եռաբլուրում. քարշ էին տալիս գետնով ու պատվազրկում: Համաձայնեք, որ այդ ֆոնին Ալենի թուքը չնչին մանրուք է թվում, թեթև կենցաղային միջադեպ՝ չնայած ցանկացած նորմալ երկրում չէին կարող իշխանություների համար չլինել քաղաքական լուրջ հետևանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment