
Թուրքիայում գործող ընդդիմադիր «İYİ» կուսակցության պատգամավոր Թուրհան Չյոմեզը հայտարարել է, որ ԱՄՆ-ում մանկապղծության և մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրվող Ջեֆրի Էփշթեյնն 9 անգամ այցելել է Թուրքիա և իր անձնական հաշվից Թուրքիա է փոխանցվել 200 միլիոն դոլար։
Չյոմեզի խոսքով՝ նշված փոխանցումները կարող են կապ ունենալ երեխաների շահագործման և մարդկանց առևտրի հետ։ Նմանատիպ պնդումներից հետո Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարել է նախաքննություն սկսելու մասին: Նախաքաննության մեկնարկին նպաստել են նաև Չյոմեզի՝ 2025-ի դեկտեմբերի 22-ի կատարած հրապարակմանը կից տեղադրված նյութերը և փաստաթղթերը։