4 փետրվարի 2026 – 17:28 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ կատարած այցի ընթացքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հրավերն ընդունելու և «Զայեդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը»։
Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և բարձր գնահատանքի համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել փետրվարի 4-ին՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։