https://arm.sputniknews.ru/20260204/hrvomi-papy-rdin-ev-amnin-kvoch-e-arel-erkaradzgel-prahaji-pajmanagiry-98400384.html
Հռոմի պապը ՌԴ–ին և ԱՄՆ–ին կոչ է արել երկարաձգել «Պրահայի պայմանագիրը»
Հռոմի պապը ՌԴ–ին և ԱՄՆ–ին կոչ է արել երկարաձգել «Պրահայի պայմանագիրը»
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T17:28+0400
2026-02-04T17:28+0400
2026-02-04T17:28+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
տեսանյութ
հռոմի պապ
հռոմի պապ լևոն xiv
ռուսաստան
ուկրաինա
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98393235_0:0:801:450_1920x0_80_0_0_fc5aad44614de8d1c5caa4e1390e3ac9.jpg.webp
Հռոմի պապ Լևոն 14-րդը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին-3» պայմանագիրը։Վաղը լրանում է 2010 թվականին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Օբամայի և Մեդվեդևի կողմից ստորագրված ՌՀՍ-3 (հայտնի է նաև որպես Պրահայի պայմանագիր) պայմանագրի ժամկետը, որը նշանակալի քայլ էր միջուկային զենքի տարածումը զսպելու գործում:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փետրվարին ՌՀՍ-3 պայմանագրի գործողության ավարտից հետո ևս 1 տարի պահպանել պայմանագրով նախատեսված քանակական սահմանափակումները: Սակայն նա ընդգծել է, որ Ռուսաստանի քայլը կենսունակ է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը նույն կերպ գործի։ Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետի ավարտին մոտեցող իրավիճակը մեկնաբանել էր այսպես. «կլրանա, ուրեմն կլրանա»: Թեև դրանից անմիջապես հետո նա հույս էր հայտնել, որ կստորագրվի «ավելի շահավետ» համաձայնագիր, որտեղ կներառվի նաև Չինաստանը։Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին, մասնավորապես` ԻրանինՊայմանագրի համահեղինակներից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամ Ջոն Գարամենդիի կարծիքով` եթե ՌՀՍ-3-ի գործողությունն ավարտվի առանց փոխարինման կամ երկարաձգման, դրա հետևանքներն աղետալի կլինեն:
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98393235_77:0:677:450_1920x0_80_0_0_2684077ea35d96c17b37c98c7cc3b2d5.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, ռուսաստան, ուկրաինա, սպառազինություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, ռուսաստան, ուկրաինա, սպառազինություն, видео
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարի 5-ին:
Հռոմի պապ Լևոն 14-րդը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին-3» պայմանագիրը։
Վաղը լրանում է 2010 թվականին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Օբամայի և Մեդվեդևի կողմից ստորագրված ՌՀՍ-3 (հայտնի է նաև որպես Պրահայի պայմանագիր) պայմանագրի ժամկետը, որը նշանակալի քայլ էր միջուկային զենքի տարածումը զսպելու գործում:
«Կրկին աջակցություն հայտնելով զինաթափման և փոխադարձ համագործակցության համար բոլոր կառուցողական ջանքերին՝ կոչ եմ անում թույլ չտալ այս փաստաթղթի գործողության դադարեցումը՝ առանց դրա իրականացման կոնկրետ և արդյունավետ միջոցների ապահովման», – ասել է Լևոն 14-րդը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փետրվարին ՌՀՍ-3 պայմանագրի գործողության ավարտից հետո ևս 1 տարի պահպանել պայմանագրով նախատեսված քանակական սահմանափակումները: Սակայն նա ընդգծել է, որ Ռուսաստանի քայլը կենսունակ է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը նույն կերպ գործի։ Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետի ավարտին մոտեցող իրավիճակը մեկնաբանել էր այսպես. «կլրանա, ուրեմն կլրանա»: Թեև դրանից անմիջապես հետո նա հույս էր հայտնել, որ կստորագրվի «ավելի շահավետ» համաձայնագիր, որտեղ կներառվի նաև Չինաստանը։
Պայմանագրի համահեղինակներից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամ Ջոն Գարամենդիի կարծիքով` եթե ՌՀՍ-3-ի գործողությունն ավարտվի առանց փոխարինման կամ երկարաձգման, դրա հետևանքներն աղետալի կլինեն: