
«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ ու տեսլական»,- Աբու Դաբիում ընթացող «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միևնույն հարթակում կանգնած՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, այլապես այն երբեք չի դադարեցվի: Մեր ժողովուրդների՝ նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ կարևոր է դարձնում այս պահը: Անցյալը փոփոխման ենթակա չէ, մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա ունենալու համար»,- հայտարարեց նա: