Այն ինչ կատաչվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշան Հայաստանի և ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի. Աբու Դաբիում մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթը այսպես է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա, ըստ էության, կնշանակեր ինչ-որ անհավանական բան: Ահա, թե ինչու, այն ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա անհավանական է»,- ընդգծել է վարչապետը։
Ըստ նրա՝ արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։
