Իոաննիսյան․ Եթե ոստիկանը չկալանավորվի, արձանագրելու ենք, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին

Իոաննիսյան․ Եթե ոստիկանը չկալանավորվի, արձանագրելու ենք, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին

4 փետրվարի 2026 – 16:14 AMT

PanARMENIAN.Net – «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյբուքյան իր էջում արձագանքել է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութին՝ նշելով, որ ոստիկանը պետք է կալանավորվի:

Ըստ նրա՝ եթե դա չարվի, ստիպված կլինեն արձանագրել, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին:

«Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում (ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդեծու համար։

Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ամբողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։

Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան»,-ասվում է գրառման մեջ:

Leave a Comment