«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շուրջ քննարկումները հակասական են. մինչ իշխանությունները խոստանում են խոշոր ներդրումներ, ընդդիմախոսները տեսնում են լուրջ ռիսկեր: «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն, լոգիստիկայի փորձագետ Գագիկ Աղաջանյանի հետ Արշալույս Մղդեսյանը զրուցում է TRIPP նախագծի տնտեսական և լոգիստիկ բովանդակություն մասին՝ պարզելու, թե առաջարկվող սխեմայով հաղորդուղիների ապաշրջափակումն իրականում ինչ հեռանկարներ ու ռիսկեր է ստեղծում։ Հարցազրույցի ընթացքում Գագիկ Աղաջանյանը հիմնավորում է իր մտահոգությունը, թե ինչու այս նախագիծը, ներդրումներ բերելով հանդերձ, կարող է թե՛ Հայաստանին և թե՛ անգամ ԱՄՆ-ին թողնել առանց էական եկամուտների։