ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու առաջիկա անելիքներն էին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարց էր ուղղել, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է հաշվվում աղքատությունը, ինչքա՞ն եկամուտ ունեցող մարդն է համարվում աղքատ և ինչպե՞ս են հաշվառվում այդ մարդիկ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ իրական ու ոչ իրական աղքատություն չկա։
Նախարարի խոսքով՝ աղքատությունը հնարավոր չէ չափել․ սրանք չափված թվեր են։ «Ես ո՞նց կարող եմ մի բան, որը չափված չի, ասել՝ դա այդպես է, թե այդպես չի։ Այս հետազոտությունները ազգային վիճակագրական ծառայությունն է իրականացնում ներկայացուցչական ընտրանքներով, որոնք հետո էքստրապոլացվում են ամբողջ բնակչության վրա»,– նշել է նախարարը։
Նա շեշտել է, որ եթե միայն եկամուտներով նայենք, կարող է այլ պատկեր ստացվել, սակայն դա ճիշտ չէ, քանի որ աղքատությունը բազմագործոն է։ Նախարարի խոսքով՝ աղքատություն է նաև ճանապարհ չունեցող գյուղում ապրելը, դպրոց չունեցող գյուղում ապրելը, բժշկական ծառայությունների անհասանելիություն ունեցող տեղում ապրելը, կենցաղային պայմանների վատ լինելը և ոչ միայն եկամուտները։ Նրա խոսքով՝ հնարավոր է սեփական պատկերացումներով աղքատ համարել նաև ավելի բարձր եկամուտ ստացող մարդուն և հակառակը։
Մանրամասները՝ տեսանյութում։