Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել «Ֆիրդուս» թաղամասի բնակիչների հետ, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում իրենց տների քանդման դեմ և դժգոհ են տրվող փոխհատուցումների չափից։
«Իմ պաշտոնավարման ընթացքում հանդիպման որևէ հայտ չի եղել քաղաքացիների հետ, այլապես ես կհանդիպեի նրանց հետ», – հայտարարեց նախարարը։
Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց գերակա շահի ճանաչման ոլորտում նոր կարգավորումների մասին, համաձայն որոնց քանդման ենթակա տների բնակիչները փոխհատուցում են ստանում «շուկայական արժեք + 30 տոկոս» ձևաչափով։
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա շրջանի Հյուսիս-Հարավ հատվածում երկարաժամկետ շինարարության հարցը կլուծվի նույն սխեմայով։