Զինված հարձակում Նիգերիայում. կա 35 զոհ


Միջազգային


Նիգերիայի Կվարա նահանգի գյուղերից մեկի վրա հանցավոր խմբավորման անդամների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ։

Ռոյթերսի տվյալներով՝ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Հաղորդագրության համաձայն՝ ուշ երեկոյան հարձակման ժամանակ հարձակվողները հրդեհել են տներ և խանութներ։ Նշվում է, որ կան մեծ թվով վիրավորներ, սակայն նրանց թիվը դեռ հստակ չէ:


Leave a Comment