Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գաղտնի բանակցությունները


Միջազգային


Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունները կտևեն երկու օր՝ փետրվարի 4-5-ը։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հաստատել է, որ Աբու Դաբիում սկսվել է եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։

Նա ասել է, որ խորհրդակցություններն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով։ Այնուհետև աշխատանքները կիրականացվեն առանձին խմբերով, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների փոխանակում:

ՏԱՍՍ-ի աղբյուրը նույնպես հաստատել է բանակցությունների մեկնարկը։ Գործակալությունը նշում է, որ դրանք անցկացվում են տարբեր ձևաչափերով:


Leave a Comment