«Եկեղեցին անհաղթահարելի խոչընդոտ է հայոց պետականությունը ոչնչացնելու ծրագրին լծված քաղաքական ուժի համար»․ Նարինե Դիլբարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային ինքնության հիմնասյուների վրա հարձակումը ցավալիորեն անդարձ հետևողականությամբ ծավալվում է հենց Հ1-ի բոլոր գործիքների կիրառմամբ՝ քարոզչությունը և տեղեկատվությունն ամենակարևոր ուժերն են ուղեղների մեծ լվացքում։ Հայ առաքելական եկեղեցին անհաղթահարելի խոչընդոտ է հա՛յոց պետականությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու ծրագրին լծված քաղաքական ուժի համար։ Վեհափառի հայրապետական ամանորյա ուղերձի հեռարձակումից հրաժարվելը Հ1-ին կառավարությունից իջեցված քաղաքական պարտադրանք է, որի պատճառները բնավ կապ չունեն վեհափառի կամ Հայաստանեայց եկեղեցու առանձին սպասավորների քաղաքական, հանրային վարքի, դիրքորոշումների հետ, դա քինախնդրություն էլ չէ, այլ համակարգային դիմադրություն հայկականությանը, ազգային-պետական շահերին։ Մնում է հիշել նաիրյան հանճարի՝ Չարենցի տողերը. Չնչին, ինչպես Արարատին նետած քար`
     Դավերը սև մարդուկների այդ անկար –
     Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո`
     Վայր են թափվում համայնացած քո կամքով –
     Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
     Ինչպես անհաս Արարատին նետած քար…»։

Source link

Leave a Comment