Արշալույս Մղդեսյան Հայաստանի տնտեսության ծանրաքարշերից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՄՄԿ), որը տարիներ շարունակ թիվ մեկ հարկատուն էր, 2025-ի խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է երրորդ տեղում` առաջին և երկրորդ տեղերը զիջելով բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» և ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ընկերություններին: Ուշագրավ է, որ այս փոփոխությունը տեղի է ունեցել այն պարագայում, երբ պղնձի գինը 2025-ին ռեկորդային է եղել` տարեվերջին հատելով մեկ տոննայի դիմաց 12,500 դոլարը կամ միջինը մոտ 500 դոլարով ավելի, քան 2024-ին։ Ստացվում է, որ չնայած պղնձի համաշխարհային շուկայում գրանցված գների թռիչքին, ԶՊՄԿ-ի հարկային վճարումները հասել են վերջին չորս տարվա նվազագույնին։ Նախորդ տարի ընկերության վճարած 52,2 մլրդ դրամը գերազանցում […]