ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կարևորում են կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավումը։
«Մենք հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի՝ պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից ծառայություններ մատուցելով: Այս հարցին Կառավարությունը վերջին տարիներին անդրադառնում է նորարարական գործիքներով, որը հետվճարն է»,- ասել է նա:
Ըստ նախարարի, կենսաթոշակները մի քանի անգամ բարձրացել են ոչ հետվճարի մեխանիզմով:
«Մենք նվազագույն կենսաթոշակն ենք բարձրացրել մի քանի անգամ, և գիտեք, որ այս պահին նվազագույն կենսաթոշակը, որը, ըստ էության, կոչվում է ծերության նպաստ, կազմում է 36 հազար դրամ, նախկինում դա եղել է 16 հազար դրամ: Միջին կենսաթոշակը, առանց հետվճարի, վերջին տվյալներով կազմում է 49.500 դրամ, որի վրա կարող է ավելանալ պոտենցիալ 10 հազար դրամը»,- ընդգծել է նախարարը։
