Կլիներ, այն ինչ եղավ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով, երբ ոստիկաններն առաջխաղաղացման արժանացան. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես՝ ՄԻՊ-ը, որևէ դիրքորոշում չեն հայտնել:

Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ է դառնալու: Սպասվող ընտրությունների շեմին դա բացասաբար է անդրադառնալու իշխանության վարկանիշի վրա:

Իսկ ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այս տեսանյութի առնչությամբ:

Պետք է հանդես գան կոնկրետ հարցադրումներով և ձևակերպեն համակարգային դարձած այս խնդրի արմատական լուծման հրամայականը:

Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ: Կլիներ, այն ինչ եղավ Սամվել Վարդանյանի հետ երկու տարի առաջ պատահած խոշտանգման դեպքով, երբ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրան ուղեկցող ոստիկանները պաշտոնեական առաջխաղաղացման արժանացան:

Հ.Գ. Շուտով բոլորելու է Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգման դեպքի անարդյունք քննության 2-րդ տարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment