Ես չեմ կարող և չեմ լռելու․ Արման Թաթոյանը Եվրոպայում և ԱՄՆ-ում կարևոր հանդիպումներ է անցկացնում

Այս օրերին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում անցկացնում է կարևոր հանդիպումներ։

Մասնավորապես, Փարիզում նախատեսված են նշանակալի հանդիպումներ, որից հետո՝ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում, նախատեսվում են հանդիպումներ և դասախոսություններ Ամերիկայի և աշխարհի առաջատար համալսարաններում՝ Յեյլում, Կոլումբիայի համալսարանում, այդ թվում` Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ սովորել է Արման Թաթոյանը և համալսարանի կողմից ճանաչվել իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից։

Դասախոսությունների թեմաներն են միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Հենց այս մասին էի գրել իմ վերջին նամակում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Վենսին։ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։

Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու»,– գրել է Արման Թաթոյանը։

Պարբերաբար ձեզ կտեղեկացնենք այս աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment