Այսօր ֆրանսիացի բանաստեղծ Ժակ Պրևերի ծննդյան օրն է․ Բանաստեղծություններ, Լուսանկար

Այսօր ֆրանսիացի բանաստեղծ Ժակ Պրևերի ծննդյան օրն է, ահա մի քանի բանաստեղծություններ նրանից․

Ով է քո քույրը

գեղեցկությունը
պատասխանում է կարոտը
բերկրանքը
պատասխանում է ցավը
դաժանությունը
պատասխանում է քնքշանքը
անտարբերությունը
պատասխանում է հուսահատությունը
մահը
պատասխանում է արհավիրքը
իսկ իմ քույրը
պատասխանում է երջանկությունը
սերն է
հավերժ սերը։

***
Այդ ես չեմ երգում
այլ ծաղիկներն իմ աչքերի
այդ ես չեմ ծիծաղում
այլ գինին իմ շուրթերի
եվ ես չեմ արտասվում
… սերն է հեռվում:

***

Հսկայական
եվ կարմիր
արևը ձմռան
Գրան-Պալեի վրա բարձրանալով
անհետանում է կրկին
իմ սիրտն էլ այդպես կանհետանա
եվ իմ ողջ արյունը կհեռանա
քեզ փնտրելու
իմ սիրելի
իմ գեղեցիկ
եվ այնտեղ ուր լինես
կգտնի քեզ:

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

No photo description available.

Leave a Comment