Սպիտակ տուն. Թրամփը ցանկանում է անհնարինը հնարավոր դարձնել և խաղաղություն հաստատել Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «անհնարինը հնարավոր դարձնել»՝ լուծելով Ուկրաինայի ճգնաժամը։ Այս մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«(ԱՄՆ նախագահի) հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, (ԱՄՆ նապագահի փեսան, ձեռնարկատեր) Ջարեդ Քուշները և նախագահ Թրամփը անհնարինը հնարավոր են դարձրել Մերձավոր Արևելքում խաղաղության առումով։ Եվ ես գիտեմ, որ նրանք հանձնառու են նույնը անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ կապված», – ասել է Լիվիտը։

Leave a Comment