
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) պահանջով Արմավիրի դատարանը’ դատավոր Գոհար Ֆիդանյանի գլխավորությամբ քիչ առաջ 5 մլն դրամի պահանջ ու արգելանք է դրել իմ ամբողջ գույքի ու բանկային հաշիվների վրա միայն այն բանի համար, որ մեջբերել եմ ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը։
Ընդամենը նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը Նիկոլին ու Գռզոյին մեղադրում է թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսի մեջ։
Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս։ Բռավո, արդարադատություն։
Առաջիկայում դատական հետաքրքիր նիստեր են լինելու։
Ավելի վաղ հայտնել էի, որ սպասում եմ դատարանի այդպիսի որոշման’ հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգի տխուր վիճակը և Գռզոյի անձը։
Հայաստանի իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով՝ Գռզոներով, Ալենչիկներով, Դանչիկներով ու մյուսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ։
Չի ստացվելու, հույս չունենաք։ Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից, չեմ հանձնվի կիսաթուրքերին։ Ես ո՛չ տիրադավ եմ, ո՛չ դավաճան»։