ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները չորեքշաբթի օրը Աբու Դաբիում (ԱՄԷ) կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններին՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:
«Հետևաբար, հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները վաղը կլինեն Աբու Դաբիում՝ եռակողմ բանակցությունների ևս մեկ փուլի համար», – ասել է նա։ Լիվիտը հավելել է, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը «պատմական բնույթ էր կրում»։