Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում(ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ, նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդելու համար։

Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։

Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment