Bloomberg. ԱՄՆ-ն կարող է այս շաբաթ Վենեսուելայում նավթի արդյունահանման լիցենզիա տրամադրել

ԱՄՆ-ն պլանավորում է Վենեսուելայում նավթի արդյունահանման համար ընդհանուր լիցենզիա տրամադրել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է համապատասխան փաստաթուղթը հրապարակել արդեն այս շաբաթ։ Գործակալությունը նշում է, որ այս քայլը նպատակ ունի խրախուսել ԱՄՆ-ի հետ կապված ընկերություններին ավելացնել նավթի արդյունահանումը Բոլիվարյան Հանրապետությունում։

Հունվարի վերջին ԱՄՆ իշխանությունները թույլատրեցին ամերիկյան ընկերությունների կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերության հետ որոշակի գործարքներ, այդ թվում՝ Վենեսուելայի պետական ​​նավթային PDVSA ընկերության հետ կապվածները։ Լիցենզիայում նշվում է, որ նման բոլոր գործարքները պետք է կարգավորվեն ԱՄՆ օրենսդրությամբ, և դրանց վերաբերյալ ցանկացած վեճ պետք է լուծվի ԱՄՆ-ում։

Leave a Comment