Նորվեգիայի խորհրդարանը քվեարկել է միապետությունը պահպանելու օգտին՝ Մետտե-Մարիթ թագուհու շուրջ ծագած սկանդալի ֆոնին, հաղորդում է նորվեգական հեռուստառադիոկոմիտե NRK-ն։
«Նորվեգիայի խորհրդարանը երեքշաբթի քվեարկել է, որ միապետությունը մնա որպես կառավարման ձև», — նշվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ ներկայիս կառավարման ձևի պահպանման օգտին են քվեարկել 141 պատգամավոր, իսկ հանրապետություն հաստատելու օգտին՝ 26-ը։