Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկով բեռնված վագոնները հասել են Հայաստան։ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնելուց հետո Հայաստանի Հանրապետություն է հասել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա քաշով։
Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 285 հացահատիկային վագոն՝ մոտ 19 900 տոննա ընդհանուր ծավալով, որոնք անցել են Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով։
Հիշեցնենք՝ Ռուսաստանից ուղարկված հացահատիկով բեռնված վագոնները Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել փետրվարի 1-ին։