Իսպանիան նախատեսում է արգելել մինչև 16 տարեկան դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄԷ-ում կայացած առաջնորդների գագաթնաժողովում, հայտնում է The Guardian-ը:
«Իսպանիան կարգելի մինչև 16 տարեկան անչափահասների համար սոցիալական ցանցեր մուտք գործելը: Հարթակները պարտավոր կլինեն ներդնել տարիքի ստուգման արդյունավետ համակարգեր, այլ ոչ թե միայն նշման վանդակներ», – ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ Իսպանիան միացել է հինգ այլ եվրոպական երկրների՝ «թվային տեխնոլոգիաներին պատրաստ կոալիցիայի»՝ միջսահմանային կարգավորումները համակարգելու և կիրառելու համար:
Սանչեսը չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը:
Նմանատիպ սահմանափակող միջոցառումներ նախկինում մտցվել էին Ավստրալիայում, որտեղ 2025 թվականի դեկտեմբերին ուժի մեջ է մտել մինչև 16 տարեկան դեռահասներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելող օրենք:
