ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններ կանցկացվեն ուրբաթ․ Axios – Live News

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ուրբաթ օրը կհանդիպեն Ստամբուլում՝ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրների։

Ուիթքոֆն ու Արաղչին պետք է քննարկեն «ատոմային խնդրի շուրջ հնարավոր համաձայնագիրը», հայտնում է Axios-ը:

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, «Ֆարս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հավանություն է տվել Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցությունների նոր փուլին:

Մինչ այս Իրանն ու ԱՄՆ-ը բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Վեցերորդ փուլը դեռևս չի կայացել, քանի որ 2025 թվականի հունիսին Իսրայելը, իսկ այնուհետև ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին:

Leave a Comment