«Ես շատ եմ ուզում լսել ձեզանից ու հասկանալ, իշխանության գալով, վերջապես մեր երկրում գործելո՞ւ է օրենքը, թե՝ ոչ»,- նման հարցադրումով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դիմեց քաղաքացիներից մեկը։:
Ի պատասխան Կարապետյանը նշեց․ «Գիտեք, ընդդիմությունները մի հատկություն ունեն մինչև իշխանություն դառնալը: Իրենք միշտ ասում են՝ հա, միշտ հասնում են իշխանության, մի երկու տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրամաններ են տալիս:
Ես չէի ցանկանա, որ որևէ կասկած առաջացներ իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելը՝ մենք չունենք: Այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ որ մենք չլինենք, ուրիշ իշխանություն լինի, չկարողանա անի այն, ինչ հիմա են անում»։
Մանրամասն՝ տեսանյութում։