Հայ ըմբիշները կմասնակցեն Էստոնիայի միջազգային մրցաշարին

Հայ ըմբիշները կմասնակցեն Էստոնիայի միջազգային մրցաշարին

3 փետրվարի 2026 – 16:05 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են փետրվարի 6-9-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալիք միջազգային մրցաշարին։ Մրցումներին հայ ըմբիշները ներկայանալու են ընդլայնված կազմով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հունահռոմեական ոճի հավաքականի կազմում ընդգրկված են՝

60 կգ քաշային կարգում՝ Սուրեն Աղաջանյանը,

63 կգ՝ Արմեն Սուքիասյան,

67 կգ՝ Սլավիկ Գալստյան, Յուրիկ Հովեյան,

72 կգ՝ Գասպար Տերտերյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան,

77 կգ՝ Մալխաս Ամոյան, Սամվել Տերտերյան,

82 կգ՝ Սամվել Գրիգորյան, Մարտիկ Պետրոսյան,

87 կգ՝ Գևորգ Թադևոսյան,

97 կգ՝ Հայկ Խլոյան, Ռուբեն Գևորգյան,

130 կգ՝ Արամայիս Հարությունյան։

Ազատ ոճի հավաքականը մրցաշարին կներկայանա հետևյալ ըմբիշներով՝

57 կգ՝ Մանվել Խնձրցյան,

61 կգ՝ Մեժլում Մեժլումյան,

65 կգ՝ Արսեն Հարությունյան, Արման Մուսիկյան,

70 կգ՝ Դավիթ Մարգարյան,

74 կգ՝ Նարեկ Հարությունյան,

79 կգ՝ Հրայր Ալիխանյան, Հայկ Պապիկյան,

86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան,

92 կգ՝ Կնյազ Իբոյան, Մուշեղ Մկրտչյան,

97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան,

125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան։

Հայ ըմբիշների մասնակցությունը միջազգային այս մրցաշարին դիտարկվում է որպես կարևոր փուլ առաջիկա խոշոր առաջնություններին նախապատրաստման ճանապարհին։

Leave a Comment