Պետք է հարց առաջանա՝ ո՞ր տեսլականի համար է ժողովուրդը «18 թիվ իրականացրել», ինչի՞ համար էր ժողովուրդը դուրս եկել փողոցներ ու ի՞նչ էր ուզում ստանալ:
Ժողովուրդն ուզում էր ավելի լավ, ավելի արդար, ավելի հարմարավետ ու ավելի լավ ապագայով երկիր: Ի՞նչ ստացավ 2 տարի անց: Ստացավ պատերազմի քողի տակ հողերի հանձնում ու մահ, իսկ դրանից հետո՝ Արցախում էթնիկ զտում, Հայաստանում՝ հողերի զավթում ու ստորացում:
Հիմա ի՞նչ ունի: Հիմա ունի «Վարչաբենդ». ողբի ու ավերի ֆոնին Նիկոլն ու ՔՊ-ականներն են տժժում՝ ծաղրելով բոլորին:
Ո՞րն է իշխանության տեսլականը, եթե Նիկոլը վերարտադրվի: Այդ մասին սրանք բաց են խոսում՝ խոստովանելով, որ Հայստանն ու հայերին վերջնականպես զրկելու են մաշկի գույնից, զրկելու են ինքնությունից՝ երկիրը դարձնելով անիմաստ տարածք, իսկ ժողովրդին՝ անգույն ու անդեմ զանգված, և այդ ամենը՝ խաղաղոթան անվան տակ՝ խաղաղություն, որ երբեք չի լինելու այնպիսին, ինչիսին դարերով երազել է հայ ժողովուրդը՝ մաքառելով ու պայքարելով իր բնական կիրավուքների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: